Վաղուց քեզ սիրո խոսքեր չեմ ասել,
չեմ երդվել լինել միշտ հավատարիմ,
աչքս բացել եմ ու քեզ եմ տեսել՝
երբեմն՝ տգեղ, շատ հաճախ՝ թերի:
Չեմ հիասթափվել ես քեզնից սակայն,
իմն ես դու օրվա բոլոր ժամերին,
գեշությանդ մեջ՝ միայն քեզ նման,
միակ հարազատն ու անկրկնելին:
Այսօր էլ սիրո խոսքեր չսպասես,
իմ ջահել ծերուկ, իմ մեծ երեխա,
թույլ տուր թևիդ տակ մի քիչ ծվարեմ,
ասեմ՝ միակս, թանկս, Երևան:
Լիլի Մարտոյան